Քաղաքականություն

ՀՀ նախագահն ԱՄԷ-ում տված հարցազրույցում ներկայացրել է ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ԱՄԷ-ում տված հարցազրույցում ներկայացրել է ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կողջունի Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Էմիրությունների լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը կախված է Պարսից ծոցի համագործակցության երկրների խորհրդի ցանկությունից: Իրենք կարող են իրենց հետաքրքրությունն ու ցանկությունը հայտնել ուղիղ միությանը կամ գործընկերներից մեկին, օրինակ՝ Հայաստանին: Եթե ինձ հայտնեն այդ ցանկության մասին, ես այն կփոխանցեմ միությանը»,- նշել է նախագահը:

Արմեն Սարգսյանը հավելել է, որ Եվրասիական տարածաշրջանից դուրս գտնվող որոշ երկրների, ինչպիսին, օրինակ՝ Սինգապուրն է, արդեն ԵԱՏՄ-ի հետ ստորագրել է ազատ առևտրի համաձայնագիր, որոշ երկրներ էլ հայտնել են այդ ցանկության մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում