Փաստ մեկնաբանությամբ

Հավասարակշռված, դրական.իրանագետը մերձավորարևելյան իրավիճակի հետ կապված ՀՀ-ի հայտարարության մասին

4 րոպեի ընթերցում

Հավասարակշռված, դրական.իրանագետը մերձավորարևելյան իրավիճակի հետ կապված ՀՀ-ի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանագետը հավասարակշռված և դրական շեշտադրումներով է որակում Հայաստանի արձագանքը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ծավալված իրադարձություններին: «Հայաստանի վարչապետի հայտարարությունը բավական հավասարակշռված էր և դրական շեշտադրումներով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Արտյոմ Տոնոյանը:

Հունվարի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Նշվում է, որ Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ ևս: «Մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Իրանի գործողություններին, ապա դրանք, Արտյոմ Տոնոյանի խոսքով, սպասելի էին, քանի որ սպանվել է երկրի առանցքային և կարևոր դեմքերից մեկը՝ Ղասեմ Սոլեյմանին: «Իրանը նախ և առաջ իր հասարակության առջև ունեցած պարտավորությունն է կատարել, ի վերջո երկրի առանցքային և կարևոր դեմքերից մեկն է սպանվել: Ինչ վերաբերում է միջազգային հանրության քննադատություններին, ապա դա ևս սպասելի էր: Դատելով իրանական կողմի հայտարարություններից, բացառված չէ, որ իրավիճակն ավելի սրվի: Հայտարարում են, որ տեղի ունեցածը ընդամենն առաջին քայլն է»,-ասաց իրանագետը՝ անդրադառնալով Իրաքում ԱՄՆ զինծառայողների տեղակայման բազաների հրթիռակոծմանը, միջազգային արձագանքին:

Ի՞նչ պատասխան կտա ԱՄՆ-ը. ամերիկագետ Սուրեն Սարգսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ դա կախված է, թե որքան կորուստ է ունեցել ԱՄՆ-ը Իրանի հրթիռակոծությունից:

«Այս պահի դրությամբ դեռ չկա պաշտոնական արձագանք արդյոք զինվորականներ տուժել են, թե ոչ: Հետևաբար` դժվար է ասել, թե պատասխանն ինչպիսին կլինի: Եթե մարդկային զոհեր եղել են, ապա պատասխանը լինելու է համաչափ և կոշտ, իսկ եթե մարդկային զոհեր չկան, ապա դա հույս է ներշնչում, որ իրավիճակը կգնա դեէսկալացիայի»,-ասաց Սուրեն Սարգսյանը: Նա ընդգծեց, որ մեծ անելիք ունի միջազգային հանրությունը, ի վերջո պատերազմ ոչ ոք չի ուզում, բոլորը հասկանում են, թե ինչ ծանր հետևանքների կբերի:

Մերձավորարևելյան տարածաշրջանի զարգացումներով պայմանավորված` խոշոր ավիաընկերությունները հայտարարել են այդ հատվածում օդային տարածքներից հրաժարվելու մասին, դրանից բացի նավթի գներն են բարձրացել: Արտյոմ Տոնոյանը կարծում է, որ առաջինի դեպքում խնդիրը ժամանակավոր է: Երբ իրավիճակը հանդարտվի օդային թռիչքները կվերականգնվեն:

«Ինչ վերաբերում է նավթի թանկացումներին, ապա դա խնդիր է այն երկրների համար, որոնք նավթի արտահանում չունեն: Հայաստանի, ընդհանրապես, նավթ չարտահանող երկրների շահերից այն չի բխում, մանավանդ, որ առաջիկայի համար ևս կանխատեսվում է թանկացում»,-ասաց Արտյոմ Տոնոյանն՝ ավելացնելով, որ այս իրավիճակից կարող է օգտվել Ադրբեջանը:

Իրանն Իրաքում ԱՄՆ զինծառայողների տեղակայման բազաների ուղղությամբ 15 բալիստիկ հրթիռ է արձակել, որոնցից 11-ը դիպել են թիրախներին: Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար վրեժխնդիր լինելու գործողության մեկնարկի մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հայտարարությամբ հանդես գալ: «Ամեն ինչ կարգին է: Հրթիռներն արձակվել են Իրանի տարածքից՝ Իրաքում երկու ռազմական բազաների ուղղությամբ: Հիմա ճշտվում է՝ արդյոք կան տուժածներ և վնասի չափը, բայց ամեն ինչ լավ է: Ես հանդես կգամ հայտարարությամբ»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Թրամփը:

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում