Պուտինը բավարարել է Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը

17:27, 22 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր  Պուտինը բավարարել է Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը։ Փաստաթուղթը հրապարակվել է դեկտեմբերի 22-ին   իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում։

GetImage.png (16 KB)

Այս մասին հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

Այս տարվա սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը հայտարարել Էր Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու մտադրության մասին։  Նոյեմբերի 4-ին Արցախի  Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Վարդանյանին նշանակել է երկրի պետական նախարարի պաշտոնում։


© 2009 ARMENPRESS.am