Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի ՄԻՊ-ը  չհայտարարված այց է կատարել Ստեփանակերտի տուն-ինտերնատ

Արցախի ՄԻՊ-ը  չհայտարարված այց է կատարել Ստեփանակերտի տուն-ինտերնատ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարեցների իրավունքների պաշտպանության հարցը պահելով ուշադրության կենտրոնում՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 17-ին չհայտարարված այց է կատարել Ստեփանակերտի տուն-ինտերնատ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այցի ընթացքում Պաշտպանը ծանոթացել է խնամյալների իրավունքների ապահովման վիճակին, պահման պայմաններին, ինչպես նաև առանձնազրույցներ է ունեցել նրանց հետ: Մասնավորապես, ուսումնասիրվել են կենցաղային ու շենքային պայմանները, տրամադրվող սնունդը, սոցիալական ծառայությունների որակը, խնամվող անձանց սենյակների, անկողնային պարագաների մաքրությունը, լոգանքի պայմանները, տրամադրվող դեղորայքը: Հաստատության ղեկավարության և խնամյալների հետ քննարկվել են նաև անհրաժեշտության դեպքում խնամվող անձանց տրամադրվող բժշկական ծառայությունների մատուցման մեխանիզմները:

Այցի արդյունքում վեր են հանվել տուն-ինտերնատում առկա մի շարք խնդիրներ, ինչպես նաև որոշ խնամյալների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր, որոնց լուծման նպատակով Պաշտպանը հանդես կգա կոնկրետ գործողություններով ու առաջարկություններով:

Պաշտպանը նշել է, որ իր լիազորությունների շրջանակներում անելու է ամեն ինչ տարեցների իրավունքների արդյունավետ իրացման և պաշտպանության համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am