Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայտարարվում է բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ

Հայտարարվում է բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 
զորակոչ

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագծին։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ որոշմամբ առաջարկվում է  հայտարարել 2019 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2020 թվականի հունվարի 20-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:

«Սահմանվում է պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 74 բժիշկ-մասնագետ: Նախագծով նախատեսվում է պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ զորացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական  ծառայություն անցած զինծառայողներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նախարարը՝ ավելացնելով, որ «մինչև» արտահայտությունը նախատեսվել է այն պատճառով, որ եթե չկարողանան զորակոչել այդ քանակությամբ մասնագետների, չլինի, որ որոշումը չի կատարվել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչու է ենթադրվում, որ չեն կարողանալու կատարել։

Դավիթ Տոնոյանը պատասխանեց՝ նեղ մասնագիտացմամբ բժիշկների պակասով: Ըստ նրա, զորակոչը կատարվում է երկու ուղղությամբ՝ առաջինը հոսպիտալային օղակն է համալրվում, որտեղ նեղ մասնագետների պահանջը կա, և երկրորդը՝ զորային օղակը՝ զորամասերի բժիշկներն են։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն հավելեց, որ իրականում ուրիշ խնդիր էլ կա՝ օրենսդրության փոփոխությամբ բժիշկները 18 տարեկանում գնում են ծառայության որպես շարքայիններ, և հետագայում որպես սպա չեն գնալու ծառայելու, այսինքն՝  այդ բժիշկների թիվը աստիճանաբար ամեն տարի նվազելու է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am