Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վահե Դեմիրճյանի՝ ՄԻԵԴ վճիռների կատարման վարչություն գործուղման ժամկետը երկարաձգվեց

Վահե Դեմիրճյանի՝ ՄԻԵԴ վճիռների կատարման վարչություն գործուղման ժամկետը 
երկարաձգվեց

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վահե Դեմիրճյանի՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն գործուղման ժամկետը երկարաձգվում է մեկ տարով՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում:

Վահե Դեմիրճյանը 2019 թվականի հունվարի 1-ից է մեկ տարի ժամկետով գործուղվել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն:

Ըստ հիմնավորման՝ ԵԽ քարտուղարության վճիռների կատարման վարչությունում իրավաբանի առկայությունը թույլ է տալիս Հայաստանի վերաբերյալ վճիռներին առնչվող հարցերում ժամանակին և պատշաճ աշխատանքներ իրականացնել վճիռների կատարման ընթացքում, ինչպես նաև ԵԽ նախարարների կոմիտեին տրամադրել ակնկալվող տեղեկատվությունը, ինչը բազմիցս օգտակար է եղել ՀՀ ներկայացուցչին և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը։

Միայն 2019 թվականի ընթացքում ԵԽ նախարարների կոմիտեի կողմից փակվել է Հայաստանի դեմ կայացված 16 վճիռների կատարման ընթացակարգ, ԵԽ նախարարների կոմիտե են ուղարկվել մի շարք վճիռների վերաբերյալ գործողությունների պլաններ և հաշվետվություններ, ինչում էական դեր է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցչի գրասենյակի և Վահե Դեմիրճյանի արդյունավետ համագործակցությունը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am