Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սերգեյ Մինասյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի նախագահի հետ

Սերգեյ Մինասյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը դեկտեմբերի 5-ին հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի նախագահ Թեոդոր Մելեշկանուին:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Ռումինիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ` անդրադարձ կատարելով նաև խորհրդարանական ձևաչափին:

Դեսպան Մինասյանը շնորհակալությամբ անդրադարձել է նախագահ Մելեշկանուի անձնական դերակատարմանը վերջերս Ռումինիայի խորհրդարանի երկու պալատներում Հայաստանին և հայերին վերաբերող միաձայն ընդունված երկու օրինագծերի վավերացման գործում:

Կողմերը երկուստեք ընդունել են, որ ՀՀ-ԵՄ ՀԸԳՄ վավերացման, ինչպես նաև հոկտեմբերի 12-ը Ռումինիայում հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակման օրինագծերը կարևոր խթան են հանդիսանում երկու ժողովուրդների և պետությունների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման տեսանկյունից, ինչին իր նպաստն է բերում նաև ռումինահայ համայնքը:

Թեոդոր Մելեշկանուն կարևորել է նաև Բուխարեստ-Երևան ուղիղ ավիաչվերթի գործարկումը, որը պետական մակարդակով երկկողմ համագործակցության իրականացման արդյունավետ քայլերից էր և հույս հայտնել, որ նման նախաձեռնությունները կկրեն շարունակական բնույթ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am