Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պետությունը Սիս գյուղում ասֆալտապատել է 2.4 կմ ճանապարհ, նախատեսվում է ևս 7.3 կմ-ի վերանորոգում

Պետությունը Սիս գյուղում ասֆալտապատել է 2.4 կմ ճանապարհ, նախատեսվում է ևս 
7.3 կմ-ի վերանորոգում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը Արարատի մարզի Սիս գյուղում վերանորոգել է 2.4 կմ ճանապարհ, նախատեսվում է դրա շարունակության՝ ևս 7.3 կմ ճանապարհի ասֆալտապատում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ասֆալտապատված ճանապարհին ծանոթանալուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը

«Սիսում ասֆալտապատվել  է 2.4 կմ ճանապարհ: Թե մինչև ներկա ասֆալտապատումը, թե դրա շարունակությունը՝ մոտ 7.3 կմ ճանապարհ, կասֆալտապատվի 2021-ին»,-ասաց Պապիկյանն ու հավելեց՝ խոսքը երեք գյուղի ճանապարհի մասին է:

Սիս գյուղի ճանապարհի վերանորոգումն ավարտվել է 3 ամիս առաջ: Նախարարը վստահեցրեց՝ բաղադրությունը ստուգվել է լաբորատորիայի միջոցով, ասֆալտն ամուր է:  Նախարարը նշեց նաև՝ 2020-ին համար ողջ հանրապետությունում խոստացված  500 կմ ճանապարհի վերանորոգման նախագծերը կստանան դեկտեմբեր ամսին ու կամփոփեն:

Ընթացիկ տարվա սկզբին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որտեղ գյուղի երեխաները, հատկապես 10-ամյա Սամվել Հովհաննիսյանը պատմում էին գյուղի խնդիրների մասին: Նրանք խոսել էին ճանապարհների մասին, որոնք անմխիթար վիճակում են եղել: Մայիսի վերջին կայացած կառավարության նիստում ՀՀ վարչապետը հետաքրքրվել էր Սիս համայնքի ճանապարհների հարցով։ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշել էր, որ այն շուտով կասֆալտապատվի: Դեկտեմբերի 3-ին արդեն վարչապետ Փաշինյանն ու նախարար Պապիկյանն անձամբ այցելեցին, ծանոթացան կատարված աշխատանքին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am