Տնտեսություն

Պետությունը նախատեսում է ներկրվող բիտումի որակը ստուգելու համար անցակետերում հիմնել լաբորատորիաներ

1 րոպեի ընթերցում

Պետությունը նախատեսում է ներկրվող բիտումի որակը ստուգելու համար անցակետերում հիմնել լաբորատորիաներ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է առաջիկայում Հայաստանի անցակետերում ունենալ լաբորատորիաներ, որտեղ կստուգվի ներկրվող բիտումի որակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նախարար Սուրեն Պապիկյանը:

«Առաջիկայում նախատեսում ենք նաև լաբորատորիաներ ունենալ ՀՀ անցակետերում, որպեսզի ներկրվող բիտումը, որը ասֆալտի հիմնական հատվածն է, ու ասֆալտի որակը հիմնականում կախված է դրանից, լինի բարձր որակի»,-ասաց Պապիկյանն ու հավելեց՝ նպատակն այն է, որ որևէ մեկը չկարողանա որևէ կապալառուի, ներմուծող ընկերության խաբել:

Նախարարը նշեց՝ ներկայումս բիտումը հիմնականում ներմուծվում է Իրանից: Պապիկյանը հիմա բանակցում է ռուս գործընկերների հետ՝ ռուսական բիտում ներմուծելու հնարավորություն ստանալու նպատակով: Նախարարը նշեց՝ ռուսական բիտումի որակն ավելի բարձր է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում