Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արտերկրում հայկական գինու պահանջարկը շարունակում է բարձր մնալ. մասնագետ

Արտերկրում հայկական գինու պահանջարկը շարունակում է բարձր մնալ. մասնագետ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի առաջին կիսամյակում 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գինիների արտահանման աճ է նկատվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Այս տարի բավականին ծանրաբեռնված աշխատանքային օրեր են եղել, և տարբեր ծրագրեր ենք իրականացրել խաղողագործության և գինիների ճանաչելիության բարձրացման ու արտահանման ուղղությամբ:

2019 թվականի ընթացքում հայկական գինիները ներկայացվել են միջազգային տարբեր ցուցահանդեսներում՝ Ռուսաստանում, Չինաստանում, Լեհաստանում, Կանադայում և այլն:

«Միջազգային հարթակներում հայաստանյան գինեգործությունը ներկայացնելիս ոլորտի մասնագետները, հաճախ ստիպված են լինում պայքարել հանուն խաղողի հնագույն տեսակները հայկական կոչելու իրավունքի։ Հաճախ դրանք ներկայացվում են որպես ադրբեջանական կամ վրացական տեսակներ։ Մեր «Արենի» և «Ոսկեհատ» խաղողները եվրոպական էլեկտրոնային բազայում նշված էին որպես ադրբեջանական տեսակներ»,- ասաց Մուրադյանը։

Անդրադառնալով հայկական գինու արտահանման տվյալներին՝ Մուրադյանը նշեց, որ 2019 թվականին 2018 թվականի համեմատ գինիների արտահանման աճ է նկատվում:

«Արտերկրում հայկական գինու պահանջարկը շարունակում է բարձր մնալ։ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ, 2019 թվականի նույն ժամանակահատվածում շուրջ 300 000 լիտր գինի ավելի է արտահանվել: Արտահանման ծավալների հստակ և վերջնական տվյալները պարզ կդառնան տարեվերջին»,- ասաց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրենը։

Հայկական գինու երկրորդ շուկան Չինաստանն է, իսկ առաջինը՝ Ռուսաստանը: Զարուհի Մուրադյանն ընդգծեց, որ Չինաստան ավելի շատ արտահանվում են ոչ թե խաղողի, այլ մրգային գինիներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am