Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թեյլոր Սվիֆթը պատմել Է, թե ինչով են իրեն դուր եկել «Կատուները» ֆիլմի նկարահանումները

Թեյլոր Սվիֆթը պատմել Է, թե ինչով են իրեն դուր եկել «Կատուները» ֆիլմի նկարահանումները

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեյլոր Սվիֆթը բրիտանական Vogue-ում հրապարակված հարցազրույցում պատմել Է, թե ինչով Է իրեն դուր եկել «Կատուները» ֆիլմում նկարահանվելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարծում եմ՝ ինձ դուր եկավ այն, որ դա շատ արտասովոր կինոժապավեն Է, եւ իմ զգացողությունները նկարահանումների ժամանակ: Հազիվ թե ես դրանք զգալու նոր հնարավորություն ունենամ»,- ասել Է Թեյլորը: Երգչուհին ասել Է, որ կինոնկարում նկարահանումներն ընկալել Է որպես «ելույթներ առանց ֆոնոգրամի», քանի որ դրանից առաջ շատ Է հյուրախաղերի եղել: Այն հարցին, թե կցանկանար արդյոք դերասանուհի լինել, Սվիֆթը որոշակի պատասխան չի տվել, բայց նշել Է, որ «հիանալի Է անցկացրել ժամանակն՝ աշխատելով մյուզիքլի վրա»: Էնդրյու Լլոյդ Ուեբերի երգերից մեկի համար նա տեքստ Է գրել, ընդ որում բառերն սկսել Է միանգամից երգել, հենց որ լսել Է, թե ինչպես Է կոմպոզիտորը նվագում մեղեդին:

Կինոժապավենի պրեմիերան պլանավորված Է 2020 թվականի հունվարի 2-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am