Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանում նավթի արդյունահանման միջազգային հայտամրցույթ Է հայտարարվել

Վրաստանում նավթի արդյունահանման միջազգային հայտամրցույթ Է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում նավթի արդյունահանման բաց միջազգային հայտամրցույթ Է հայտարարված Սագարեջոյի (Կախեթի տարածաշրջան) եւ Գարդաբանի (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) շրջաններում: Նավթի ու գազի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ խոսքը վերաբերում Է 194,5 քառակուսի կիլոմետր տարածքի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսօրվա դրությամբ Վրաստանում 23 համաձայնագիր Է ձեւակերպված երկրի տարբեր տարածքներում նավթի արդյունահանման վերաբերյալ, իսկ նավթի վերամշակման թույլատրագիր Է տրված երեք ընկերության:

2018 թվականին Վրաստանում արդյունահանվել Է ավելի քան 30 հազար տոննա նավթ եւ 16,5 մլն խորանարդ մետր գազ:

Վրաստանը տարեկան միջին հաշվով սպառում Է շուրջ 1,2 մլն տոննա նավթամթերք եւ շուրջ 2,5 մլրդ խորանարդ մետր գազ: Ածխաջրածինները հիմնականում ներմուծվում են Ադրբեջանից, Ռուսաստանից, Ռումինիայից եւ Բուլղարիայից, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am