Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Չեխիայի դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարներ

Արարատ Միրզոյանն ու Հայաստանում Չեխիայի դեսպանը քննարկել են 
համագործակցության հեռանկարներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Բեդրիխ Կոպեցկիին:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Ազգային ժողովի պաշտոնական կայքից:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ողջունել է Չեխիայի կողմից Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ նշելով, որ Հայաստանը մեծ հույս եւ ակնկալիքներ ունի, որ չեխական կողմը կաջակցի նաեւ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում: Աժ նախագահը շնորհակալություն է հայտնել Չեխիայի պատգամավորների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ ընդունելու համար եւ հույս հայտնել, որ Չեխիայի Սենատը եւս շուտով կհետեւի այս քայլին:

ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների համար աշխատելու բազմաթիվ ուղղություններ կան եւ մեծ ծավալի աշխատանք կա անելու՝ վստահություն հայտնելով, որ Պետր Միկիսկան իր ներդրումը կունենա այս գործում:

Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Բեդրիխ Կոպեցկին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ Հայաստան-Չեխիա կապերը շատ կարեւոր են, եւ խորհրդարանական համագործակցությունն ու պատգամավորների փոխայցերը նոր որակի եւ մակարդակի կարող են հասցնել երկու երկրների հարաբերությունները: Դեսպանն ընդգծել է, որ Չեխիան ու Հայաստանը տնտեսական համագործակցության մեծ պոտենցիալ ունեն, եւ կարեւորել է առեւտրատնտեսական գործակցության ընդլայնումը: Նա վստահեցրել է, որ Չեխիան սատարում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, պատրաստ է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ Եվրամիության Արեւելյան գործընկերության ձեւաչափում զարգացնել կապերը եւ կօգնի Հայաստանին՝ բարեփոխումների բոլոր ուղղություններով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am