Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանից հերքում են Սամվել Ալեքսանյանի կողմից նվիրաբերված «Կամազ»-ների մասին լուրերը

Երևանի քաղաքապետարանից հերքում են Սամվել Ալեքսանյանի կողմից նվիրաբերված 
«Կամազ»-ների մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքեց լուրերը, թե գործարար Սամվել Ալեքսանյանը կամ նրա հետ առնչվող որևէ կազմակերպություն Երևանի քաղաքապետարանին է նվիրաբերել «Կամազ» տեսակի ավտոմեքենաներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրեր առաջ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել էր, որ  քաղաքում աղբահանություն իրականացնող մեքենաների մի մասը չի ձեռք բերվել քաղաքի կողմից:

Նոյեմբերի 26-ին՝ ավագանու նիստից առաջ, լրագրողների հետ ճեպազրույցում Խաժակյանը հույս հայտնեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանը կբացահայտի, թե ով կամ ովքեր են նվիրաբերել «Կամազ» մակնիշի մեքենաները:

«Քաղաքային իշխանությունները կարող էին նախապես հայտարարել, որ «Ալեքս» հոլդինգ ընկերությունը ցանկանում է իրենց աղբատար մեքենաներ նվիրել, ապա ամեն ինչ թափանցիկ կլիներ: Այս պարագայում թաքցվել է, թե այդ «Կամազ»-ների մի մասն ինչպես է ձեռք բերվել»,- ասաց «Լույս» խմբակցության ղեկավարը:

Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ «Ալեքս» հոլդինգ ընկերությունից և անձամբ գործարար Սամվել Ալեքսանյանից ոչ մի աղբատար մեքենա Երևանի քաղաքապետարանը նվեր չի ստացել:

«Երևանի քաղաքապետարանը որևէ մեկից գաղտնի նվերներ չի ընդունել: «Լույս» խմբակցության անդամների հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Երևանում կամ մեկ այլ քաղաքում գործունեություն ծավալող որևէ գործարար, եթե որոշի օժանդակել Երևանի քաղաքային տնտեսությանը, ապա մենք միայն շնորհակալ կլինենք»,- նշեց Կարապետյանը:

«Նշեմ, որ Երևանում ՏԻՄ-ի մասին օրենքը սահմանում է, թե երբ է պարտադիր ավագանու որոշումը: Այս պարագայում ավագանու որոշման իմպերատիվ պահանջ չկա»,- շեշտեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am