Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անցկացվել է ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի նոր փուլը

Անցկացվել է ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների 
վերապատրաստման դասընթացի նոր փուլը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի» 2019թ. համագործակցության պլանի համաձայն՝ նոյեմբերի 18-21-ը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում ՆԱՏՕ-ի փորձագետների կողմից անցկացվել է ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների ավագ դասախոսական և մեթոդական կազմի ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի 3-րդ փուլը:

Ամփոփվել են ծրագրի նախորդ փուլերի շրջանակում իրականացված աշխատանքները, ՀՀ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների ավագ դասախոսական և մեթոդական կազմի ներկայացուցիչները ներկայացրել են յուրացված նյութի` դասի կազմակերպման և դասավանդման նոր մեթոդաբանության վերաբերյալ բանախոսություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչությունից, ծրագրի 3-րդ փուլի մասնակցության հավաստագրերի հանձնման արարողության ժամանակ ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խ. Խաչատրյանը կարևորել է ռազմակրթական ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը և, մասնավորապես, ռազմական ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի փորձի հարստացմանը, ինչպես նաև դասավանդման արդի մոտեցումների և մեթոդների ներդրմանը միտված վերոնշյալ ծրագրի իրականացումը Հայաստանում:

Ծրագրի հաջորդ՝ 4-րդ փուլի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հաստատությունների համապատասխան հավաստագրում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am