Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռոմանոս Պետրոսյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան

 Ռոմանոս Պետրոսյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ վարչական դատարան

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նոյեմբերի 19-ին բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ բեկանելու ՀՀ վարչական դատարանի վճիռը: Այդ վճռով Վարչական դատարանը բավարարել էր Կոտայքի մարզպետի  2019 թ. ապրիլի 4-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հայցադիմումը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ Կոտայքի մարզպետարանից:

2019 թ. ապրիլի 4-ի որոշման համաձայն` Աբովյան քաղաքի վարչական տարածքում գտնվող հողամասը օտարելու գործընթացներում հայտնաբերված խախտումներով Ռոմանոս Պետրոսյանը տուգանել էր Աբովյանի քաղաքապետին:

Ըստ մարզպետի`Վարչական դատարանի որոշումը չի բխում արդարադատության շահերից և դատարանը ընդհանրապես քննարկման առարկա չի դարձրել Աբովյան քաղաքի վարչական տարածքում գտնվող հողամասը օտարելու գործընթացի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին ակնառու անհամապատասխանությունը:

Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել և նախաքննություն է կատարվում Աբովյան համայնքի հողամասերի՝ աճուրդային կարգով օտարման գործընթացում տեղ գտած իրավախախտումների վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am