Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրիդա Կալոյի կտավը Christie՚s աճուրդում վաճառվել Է 5,8 մլն դոլարով

Ֆրիդա Կալոյի կտավը Christie՚s աճուրդում վաճառվել Է 5,8 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի «Ճերմակազգեստ կնոջ դիմանկարը» կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել Է 5,8 մլն դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Christie՚s աճուրդների տունը:

«Այսօր «Լատինամերիկյան արվեստ» աճուրդներում Ֆրիդա Կալոյի «Ճերմակազգեստ կնոջ դիմանկարը» գերազանցել Է ամենաբարձր գնահատումը, դրա արժեքը հասել Է 5,8 մլն դոլարի: Այն նկարչուհու երկրորդ ամենաթանկ աշխատանքն Է, որը վաճառվել Է աճուրդում»,-հայտնել են աճուրդների տանը: Աճուրդների տունը կտավի արժեքը գնահատել Էր 3-5 մլն դոլար:

Նկարը մեքսիկացի նկարչուհին ստեղծել Է 1929 թվականին:

Դրանում պատկերված Է ճերմակ զգեստով կին: Ֆրիդան կտավը նվիրել Է հայտնի լուսանկարիչ Լոլե Ալվարես Բրավոյին: Այդ ժամանակվանից աշխատանքը գտնվում Էր մասնավոր հավաքածուներում: Ավելի վաղ Christie՚s-ը Ֆրիդա Կալոյի «Երկու մերկացածներն անտառում» կտավը վաճառվել Է 8 մլն դոլարով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am