Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մայլի Սայրուսը բաժանվել Է Քոդի Սիմփսոնից մեկ ամիս տեւած բուռն սիրավեպից հետո

Մայլի Սայրուսը բաժանվել Է Քոդի Սիմփսոնից մեկ ամիս տեւած բուռն սիրավեպից հետո

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը բաժանվել Է երաժիշտ Քոդի Սիմփսոնից այն բանից մեկ ամիս հետո, երբ նրանք հայտարարեցին իրենց սիրավեպի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հ-ում անելով Mirror-ին:

«Նրանք միասին չեն, բայց ցանկանում են փորձել բարեկամներ մնալ,- պատմել Է աղբյուրը հրատարակությանը,- Մայլիին անհրաժեշտ Է կենտրոնանալ իր վրա»: Հոկտեմբերի սկզբին, երբ Սայրուսը եւ Սիմփսոնն իրենց հարաբերությունների մասին հայտնեցին սոցիալական ցանցերում, 22-ամյա երգիչը շատ երջանիկ Էր, քանի որ փոփ-աստղին սիրահարվել Էր, երբ ընդամենը 12 տարեկան Էր, իսկ աղջիկը՝ 17 տարեկան: Աղբյուրի խոսքով՝ երգչուհին այլ կարծիքի Էր, եւ այդ հարաբերություններն սկսել Է, որպեսզի բարկացնի նախկին ամուսնուն՝ դերասան Լիամ Հեմսվորթին, որի հետ ապահարզանի մասին հայտարարել Էր այս տարվա ամռանը տասը տարվա հարաբերություններից հետո: Լիամն, ինչպես պնդում են, վերջերս սկսել Է հանդիպել ավստրալացի դերասանուհի Մեդիսոն Բրաունի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am