Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավստրիայի իշխանությունները Հիտլերի տունը կվերածեն ոստիկանության բաժնի

Ավստրիայի իշխանությունները Հիտլերի տունը կվերածեն ոստիկանության բաժնի


ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի իշխանությունները ոստիկանության բաժանմունքի կվերածեն Իննի Բրաունաու քաղաքում գտնվող տունը, որտեղ 1889 թվականին ծնվել Է ապագա նացիստական դիկտատոր Ադոլֆ Հիտլերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության ներքին գործերի նախարարությունը:
2017 թվականին Ավստրիայի Սահմնադրական դատարանը հաստատել Է այդ տան սեփականազրկման օրինականությունը: Այսպիսով դատարանը ճանաչել Է Ավստրիայի իշխանությունների որոշման սահմանադրականությունը, որոնք տունը բռնագրավել են սեփականատիրուհուց՝ զգուշանալով որ այն կարող Է նեոնացիստների ուխտագնացության վայր դառնալ: ՆԳՆում նշել են, որ տան նախկին սեփականակատիրուհուն վճարել են 812 հազար եվրոյի փոխհատուցում:
«Ոստիկանության կողմից տան ապագա օգտագործումը պետք Է պարզորոշ ցույց տա, որ այդ շենքն այլեւս չի հիշեցնի նացիոնալ-սոցիալիզմի մասին»,- հայտարարել Է Ավստրիայի ՆԳՆ-ի ղեկավար Վոլֆգանգ Պեշոռնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am