Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գորիս-Սիսիան ավտոճանապարհի Իշխանասարի հատվածում բռնկված հրդեհն ինքնամարվել է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհի Իշխանասարի հատվածում բռնկված հրդեհն 
ինքնամարվել է

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 19-ին, ժամը 21:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ նոյեմբերի 18-ին, ժամը 20:30-ի սահմաններում Գորիս-Սիսիան ավտոճանապարհի Իշխանասարի հատվածում բռնկված հրդեհն ինքնամարվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին, ժամը 15:43-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արբանյակային դիտարկման կայքի մշտադիտարկման արդյունքում Մ-2 միջպետական ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում՝ դեպի Իշխանասար լեռ, նկատվել են հրդեհի օջախներ: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 20:10-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն:

Նոյեմբերի 12-ին, ժամը 07:00-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից 3 հրշեջ-փրկարար իրականացրել են հրդեհի տարածքի հետախուզում: 

Հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս 11 հրշեջ-փրկարար մեկնել է հրդեհի գոտի:

Պարզվել է, որ հրդեհի տարածման վտանգ չկա: Բնակավայրերը գտնվում են մոտ 12 կմ հեռավորության վրա: Այրվել է մոտ 80 հա չոր խոտածածկույթ: Սահմանվել է հերթապահություն»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am