Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը

Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) նոր ձայնասկավառակ է թողարկել, որի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խտասալիկում տեղ են գտել արևմտաեվրոպական կոմպոզիտորների և Մխիթար աբբահայր Սեբաստացու «Անճառին խորան. Տաղ Աստուածածնայ» ստեղծագործությունը:

Երգիչը շնորհանդեսին կենդանի կատարմամբ կներկայացնի հինգ ստեղծագործություն երգեհոնի նվագակցությամբ։ Նրա հետ հանդես կգա Աննա Բակունցը (երգեհոն):

«Ապրիլյան պատերազմից հետո ինձ տանջել է մի միտք, որ ես էլ երգով սփոփեմ որդեկորուս հայ մայրերին ու երգեմ՝ մեր հերոսների հիշատակը հավերժ վառ պահելու համար։ Ծնվեց երիտասարդ կոմպոզիտոր Տիգրան Համբարյանի «Ավե Մարիա» ստեղծագործությունը, որն առաջին անգամ կհնչեցնեմ շնորհանդեսին»,-նշում է Բարրոն:

Սկավառակի՝ հայաստանյան շնորհանդեսի մուտքն ազատ է: Միջոցառմանը սպասվում են նաև անակնկալներ։

Ադամ Բարրոյի հատընտիր հոգևոր երգերի հավաքածուն, որն օրեր առաջ է թողարկվել Փարիզում,  կրում է «Ավե Մարիա» խորագիրը: Այն երգչի երկրորդ ձայնասկավառակն է և արդեն վաճառվում է ֆրանսիական FNAC հայտնի խանութների ցանցում։ Սկավառակի նախաբանի հեղինակը  Ֆրանսիայում շատերին հայտնի երաժշտական քննադատ Ալեն Դյուոն է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am