Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սահակաշվիլին պաշտպանել Է Վրաստանում արտահերթ ընտրություններ նշանակելու պահանջը

Սահակաշվիլին պաշտպանել Է Վրաստանում արտահերթ ընտրություններ նշանակելու պահանջը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել Է, որ ողջունում Է Վրաստանում համամասնական համակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու միավորված ընդդիմության պահանջը եւ հույսով Է նայում ապագային, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին չի պաշտպանել սահմանադրական փոփոխությունների գաղափարը, որոնք վերաբերում են 2020 թվականին համամասնական համակարգով խորհրդարանական ընտրությունների անցկացմանը զրոյական ընտրական շեմով: Այդ գաղափարին դեմ Է քվեարկել կառավարող կուսակցությունից մեծամասնական պատգամավորների մեծ մասը, որը եւ մշակել Էր օրինագիծը: Դա առաջ Է բերել ընդդիմության եւ քաղաքացիական ակտիվիստների վրդովմունքը:

Ընդդիմադիր բոլոր ուժերի ղեկավարները խորդակցություններ են անցկացրել եւ հանդես են եկել միասնական պահանջով՝ նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ համամասնական համակարգով եւ նշանակել անցումային կառավարություն:

«Անշուշտ, ես ողջունում եմ վրացական ընդդիմության պահանջը, ես ակտիվորեն կներգրավվեմ այդ գործընթացում, Վրաստանը հարկավոր Է փրկել»,- ասել Է Սահակաշվիլին «Փիրվելի» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Նա հավելել Է, որ կարեւոր Է համարում բողոքները երկրի բոլոր տարածաշրջաններ տեղափոխելը եւ ակցիաները շարունակելը: Ներկայում խորհրդարանի շենքի առջեւ հանրահավաքն ավարտված Է, բայց հարակից տարածքում մի քանի վրան Է խփված, տասնյակ մարդիկ որոշել են գիշերել տեղում: Նրանք հայտարարում են, որ ընդգրկուն բողոքները կվերսկսվեն նոյեմբերի 15-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am