Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մորալեսը խոստացել Է վերադառնալ Բոլիվիա

Մորալեսը խոստացել Է վերադառնալ Բոլիվիա

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլիվիայի պաշտոնաթող նախագահ Էվո Մորալեսը հայտարարել Է, որ հեռանում Է երկրից, բայց մտադիր Է վերադառնալ «մեծ ուժով ու Էներգիայով», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Քույրեր ու եղբայրներ, ես ուղեւորվում եմ Մեքսիկա՝ այդ եղբայրական ժողովրդի կառավարության շնորհիվ, որը մեզ ապաստան Է տրամադրել մեր կյանքը պահպանելու համար: Ես ցավով երկրից հեռանում եմ քաղաքական պատճառներով, բայց միշտ գործից տեղյակ կլինեմ: Շուտով ես կվերադառնամ մեծ ուժով ու Էներգիայով»,-Մորալեսը գրել Է Twitter-ում: Ավելի վաղ Պերուի ԱԳ նախարարությունը հայտնել Էր, որ ինքնաթիռը, որը Մեքսիկայից Բոլիվիա Էր թռչում նախկին նախագահին վերցնելու համար, լրալցավորվել Է Լիմայում: Նախարարության հայտարարության մեջ ասվում Է, որ ինքնաթիռը Բոլիվիա Է մեկնել 18:30-ին (Երեւանի ժամանակով 03:30-ին):

«Այդ որոշումը համաձայնեցվում Է 1954 թվականի՝ «Դիվանագիտական ապաստան տրամադրելու վերաբերյալ» Կարակասի կոնվենցիայի գծով մեր պարտավորությունների հետ»,-ասված Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Մեքսիկան դրականորեն Է պատասխանել իրեն ապաստան տրամադրելու վերաբերյալ Բոլիվիայի պաշտոնաթող նախագահ Մորալեսի խնդրանքին: Մեքսիկայի արտաքին գործերի նախարար Մարսելո Էբրարդը հայտնել Էր, որ իր երկիրը պատրաստ Է ապաստան տրամադրել Էվո Մորալեսին: «Մեքսիկան ապաստան տրամադրելու եւ չմիջամտելու ավանդույթի համաձայն, Բոլիվիայի գործադիր եւ օրենսդիր իշխանության 20 ազդեցիկ գործիչների Է ընդունել Լա-Պասում գտնվող դեսպանության տարածք: Եթե որոշվի, մենք ապաստան կտրամադրենք նաեւ Էվո Մորալեսին»,-Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը գրել Է իր Twitter-ում: Էվո Մորալեսը իր պաշտոնաթողության մասին հայտարարել Էր նոյեմբերի 10-ին՝ նախագահական ընտրություններից հետո երկրում սկսված բողոքներից եւ քաղաքական ճգնաժամից 19 օր անց, որոնցում գրանցվել եւ հաստատվել Էին խարդախությունների փաստեր, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am