Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Ֆրանսիան կոչ է արել ՌԴ-ին և ԱՄՆ-ին երկարաձգել սպառազինությունների կրճատման վերաբերյալ պայմանագիրը

Ֆրանսիան կոչ է արել ՌԴ-ին և ԱՄՆ-ին երկարաձգել սպառազինությունների կրճատման 
վերաբերյալ պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիա աջակցում է զենքի սահմանափակման հետ կապված ցանկացած նախաձեռնության , և կոչ է արել Ռուսաստանին և ԱՄՆ-ին երկարաձգել հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագիրը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

«Ֆրանսիան աջակցում է զենքի վերահսկման գործիքներին, որոնք կարող են երաշխավորել ռազմավարական կայունությունը», - ընդգծել են Ֆրանսիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:

Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները ստորագրել էին 2010 թվականի ապրիլի 8-ին Պրահայում: Համաձայնագրով նախատեսվում է, որ կողմերը ռազմավարական կրիչները կրճատելու են մինչև 700 միավոր, իսկ միջուկային մարտալիցքը մինչև 1550։ Պայմանագրի ժամկետը 10 տարի է՝ մինչև 2021 թվականը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ