Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը պաշտոնական 
այցով կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արք. Պոլ Ռիչարդ Գալագերը նոյեմբերի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Զոհրաբ Մնացականյանի և Պոլ Ռիչարդ Գալագերի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։ 

Այցի շրջանակներում Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին կընդունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am