Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տիգրան Ավինյանն անդրադարձել է հայ-չինական տնտեսական համագործակցության հեռանկարներին

Տիգրան Ավինյանն անդրադարձել է հայ-չինական տնտեսական համագործակցության 
հեռանկարներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցազրույց է տվել չինական Phoenix TV-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցազրույցի ընթացքում անդրադարձ է եղել հայ-չինական համագործակցության հեռանկարներին տարբեր ոլորտներում:

ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանը և Չինաստանը նշանակալի հարաբերություններ ունեն՝ հույս հայտնելով, որ դրական քաղաքական հարաբերությունները կհանգեցնեն իրական տնտեսական հարաբերությունների հաստատմանը:

Անդրադառնալով Չինաստան այցի ընթացքում իր օրակարգին՝ ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ այցի ընթացքում կփորձի հասկանալ, թե ինչպես կարող են ՀՀ-ն ու Չինաստանը զարգացնել համագործակցությունը տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, բարձրագույն կրթության ոլորտներում:

Ավինյանն ընդգծել է, որ չինական ընկերությունների համար Հայաստանը հետաքրքրություն կարող է ներկայացնել նաև ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ՝ շեշտելով, որ այդ ուղղությամբ Հայաստանը որոշակի ներուժ ունի:

ՀՀ փոխվարչապետն անդրադարձել է Հայաստանում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը, որը լինելու է Իրանն ու Վրաստանը միմյանց կապող բարձրորակ ավտոմայրուղի:

Նոյեմբերի 5-6-ը ՀՀ փոխվարչապետ  Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով կլինի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում: Շանհայ քաղաքում փոխվարչապետը կմասնակցի Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսին։ Տիգրան Ավինյանը որպես բանախոս հանդես կգա Խոնցյաոյի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «Արհեստական բանականություն և ինովացիոն զարգացում. գաղափարներ, տեխնոլոգիա և շուկաներ» պանելային քննարկմանը: Չինաստանի մայրաքաղաք Պեկինում փոխվարչապետը հանդիպումներ կանցկացնի գործարար համայնքի հետ:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]