Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բելառուսը միասնական արժույթի անցում չի քննարկում Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի հետ

Բելառուսը միասնական արժույթի անցում չի քննարկում Ռուսաստանի կամ ԵԱՏՄ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը եւ ՌԴ-ի հետ դրամավարկային քաղաքականության ներդաշնակեցումը վերազգային արժույթի անցում չեն նախատեսում: Այս մասին լրագրողներին հայտնել Է Բելառուսի ազգային բանկի վարչության նախագահ Պավել Կալաուրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երեկ մենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում քննարկեցինք ընդհանուր ֆինանսական շուկայի՝ ընդունված հայեցակարգի իրականացման հարցը: Խոսքը չի վերաբերում ինչ-որ վերազգային արժույթների»,- ասել Է Ազգային բանկի ղեկավարը:

Նա նշել Է, որ «(ՌԴ-ի հետ միության կամ ԵԱՏՄ-ի շրջանակում միասնական արժույթի անցման շուրջ – ծանոթ. խմբ.) զանազան խոսակցությունները, որոնք ոչ մի հիմք չունեն, հուզում են հասարակայնությանը, ստեղծում բարձր գնաճային, արժեզրկումային սպասումներ»: «Այդօրինակ կարծիքների համար ոչ մի կարգի հիմքեր չկան»,- նշել Է Ազգային բակի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]