Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ինգուրի ՀԷԿ-ն աշխատանքը կդադարեցնի 2021 թվականի փետրվարին

Ինգուրի ՀԷԿ-ն աշխատանքը կդադարեցնի 2021 թվականի փետրվարին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ամենահզոր հիդրոԷլեկտրակայանի՝ Ինգուրի ՀԷԿ-ի բոլոր հինգ ագրեգատները 2021 թվականին երեք ամսով կանջատվեն ջրաթեք (հիդրոտեխնիկական) թունելի պլանավորված նորոգման պատճառով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Sputnik-ին հայտնել Է ՀԷԿ-ի տեխնիկական տնօրեն Գիա Խուբուան:

Ինգուրի ՀԷԿ-ը, որն ամենախոշորն Է Կովկասում, Վրաստանի ԷլեկտրաԷներգիայի հիմնական աղբյուրն Է: Ձմռանն այդ ՀԷԿ-ի արտադրած՝ գործնականում ամբողջ ԷլեկտրաԷներգիան տրվում Է Աբխազիային, որը չի վերահսկվում Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից:

Նորոգման աշխատանքները կսկսվեն փետրվարի վերջից, քանի որ այդ շրջանում Ինգուրի ՀԷԿ-ն արտադրում Է ամենից քիչ Էներգիա՝ շուրջ 500 միլիոն կիլովատ-ժամ: Ինգուրի ՀԷԿ-ը կառուցվել Է 1970-ական թվականներին: Այս պահին ձեռնարկության սահմանված հզորությունը կազմում Է 1300 մեգավատ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am