Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուսատյացությունն օգուտ չի բերի Վրաստանին. Պետանվտանգության ծառայության ղեկավար

Ռուսատյացությունն օգուտ չի բերի Վրաստանին. Պետանվտանգության ծառայության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանն ինքը պետք Է հոգ տանի իր տարածքային խնդիրների լուծման մասին եւ դրա համար հարկավոր Է շփման եզրեր գտնել Ռուսաստանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին:

«Խաղաղությունը, որին մենք հասել ենք, պրագմատիկ ու խելամիտ արտաքին ու ներքին քաղաքականության անցկացման արդյունքն Է»,-ասել Է Լիլուաշվիլին՝ Imedi հեռուստաալիքի SWOT հաղորդման ժամանակ:

«Եթե հանդիպում կամ որեւԷ ձեւի հաղորդակցում լինի Ռուսաստանի Դաշնության քաղաքականությունն իրականացնող անձանց հետ, բնականաբար, դա չպետք Է դիտվի երկրի դեմ ձեռնարկված քայլ: Քանի որ եթե մենք ինքներս չենք կարողանում հոգ տանել մեր շահերի մասին, դա չի անի ոչ մի բարեկամ երկիր»,-նշել Է Լիլուաշվիլին:

Նրա խոսքով՝ Վրաստանը պետք Է սովորի խոսել Ռուսաստանի հետ, որպեսզի խնդիրները լուծի այնպես, ինչպես դա անում են քաղաքակիրթ աշխարհում: «Եթե քաղաքական գործիչները որոշեն, որ պետք Է քաղաքական բարձր մակարդակով խոսել Ռուսաստանի համապատասխան ներկայացուցիչների հետ, ապա դա, անտարակույս, կդյուրացնի գործընթացը»,-ասել Է նա: Լիլուաշվիլիի խոսքով՝ հարկավոր Է շփման կետեր գտնել Ռուսաստանի հետ, եւ դրանցից մեկը կարող Է լինել ահաբեկչության դեմ պայքարը:

«Դա կարող Է քննարկման թեմա լինել, դրա շուրջ մենք կարող ենք խոսել»,-ընդգծել Է նա: Պետանվտանգության ղեկավարը նաեւ նշել Է զբոսաշրջության եւ մշակույթի բնագավառները: «Ռուսատյացությունը մեզ օգուտ չի բերի, քանի որ ժողովուրդը միանգամայն անկեղծ սրտով Է դիմավորում հսկայական տուրիստական հոսքը Ռուսաստանից: Ժողովրդի մեջ ագրեսիա չկա ռուս ազգի նկատմամբ… Բայց, բնականաբար, մենք համաձայն չենք Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի իշխանությունների քաղաքականությանը»,-հայտարարել Է Լիլուաշվիլին, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am