Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

ԿԳՄՍ նախարարությունն ուսուցիչներին խրախուսելու է ըստ մասնագիտական որակների բարձրացման

ԿԳՄՍ նախարարությունն ուսուցիչներին խրախուսելու է ըստ մասնագիտական 
որակների բարձրացման
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը հոկտեմբերի 23-ին Մեդիա կենտրոնին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ մշակել են ուսուցիչների  որակավորման շրջանակի  և մասնագիտական ստանդարտներին վերաբերող նախագծեր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ այդ նախագծի կապահովվի ուսուցիչների աշախատավարձի թռիչքը:
«Որակավորումների  շրջանակն ունենալու է չորս մակարդակ` սկսնակ ուսուցչից մինչև  վարպետ ուսուցիչ: «Աշխատավարձային քաղաքականության համաձայն` այն ուսուցիչը, որը  կլինի չորրորդ սանդղակում խրախուսանքի կարժանանա»,-շեշտեց նախարարի տեղակալը:
Անափիոսյանը տեղեկացրեց, որ հունվարից կսահմանվի ուսուցչի նվազագույն երաշխավորված  աշխատավարձ, որը կազմելու է 125  հազար դրամ: «Թռիչքն այնպես ենք ապահովում, որ  ուսուցիչներն անգամ կարողանան 400 հազար և ավելի աշխատավարձ ստանալ»,-ասաց նա:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ