Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հոնկոնգի իշխանությունները պաշտոնապես հետ են կանչել արտահանձնման մասին օրինագիծը

Հոնկոնգի իշխանությունները պաշտոնապես հետ են կանչել արտահանձնման մասին օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգի իշխանություններն իրականացրել են Օրենսդիր խորհրդից արտահանձնման մասին օրինագծի հետկանչի պաշտոնական ընթացակարգը, որն այստեղ զանգվածայտին բողոքների պատճառ Է դարձել ամառվա սկզբից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 23-ին հայտնել Է տեղի վարչակազմի անվտանգության հարցերով քարտուղար (նախարար) Ջոն Լին:

Այսպիսով, վերջնականապես բավարարված Է հակակառավարական ցուցարարների հանգուցային պահանջը: Ցուցարարները նաեւ ներկայացնում եւս չորս պահանջ, որոնց թվում են՝ բողոքի ակցիաների բոլոր ձերբակալված մասնակիցների ազատ արձակումը եւ Հոնկոնգի ընտրական համակարգի դեմոկրատացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am