Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դատարանը մերժեց Ասանժի արտահանձնման գործի քննությունը հետաձգելու փաստաբանների խնդրանքը. Reuters

Դատարանը մերժեց Ասանժի արտահանձնման գործի քննությունը հետաձգելու փաստաբանների խնդրանքը. Reuters

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանը հոկտեմբերի 21-ին մերժել Է WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանների խնդրանքը՝ երեք ամսով հետաձգելու ԱՄՆ նրա արտահանձնման մասին գործի հետաքննությունը: Ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, գործն ըստ Էության քննվելու Է 2020 թվականի փետրվարին, ինչպես որ ավելի վաղ պլանավորվում Էր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ասանժը, որը վերջին մի քանի ընթացակարգային լսումների ընթացքում չԷր հայտնվում դատարանի դահլիճում, այս անգամ դատարան Էր բերվել Բելմարշի բանտից:

Դատարանի շենքի առջեւ հավաքվել Էին Ասանժի մոտավորապես 100 կողմնակիցներ, որոնք կոչ Էին անում Մեծ Բրիտանիային՝ նրան չհանձնել ԱՄՆ-ին, որտեղ WikiLeaks-ի հիմնադրին մինչեւ 175 տարվա բանտարկություն Է սպառնում հաքերային գործունեության համար:

Ասանժի արտահանձնման գործի շուրջ հերթական լսումները տեղի կունենան նոյեմբերի 18-ին: Daily Mail թերթը՝ վկայակոչելով Ասանժի փաստաբանների պլաններին իրազեկ աղբյուրներ, հոկտեմբերի 21-ին հայտնել Է, որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնման գործով դատավարությունը Լոնդոնում կարող Է ձգվել վեց տարի եւ բրիտանացի հարկատուների վրա կնստի 600 հազար եվրո (777 հազար դոլար՝ ընթացիկ փոխարժեքով): «Նա դատարանում պայքարելու Է այնքան, որքան պահանջվի»,-հրատարակությունը մեջբերել Է Blueprint for Free Speech բարեգործական ընկերության ներկայացուցիչ Նաոմի Կոլվինի խոսքը:

Պայքարը մղվելու Է «ընդհուպ մինչեւ Գերագույն դատարան, ինչպես նաեւ, եթե հարկ լինի, Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը»,-նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am