Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վերադարձել եմ մարզումների.Մխիթարյան

Վերադարձել եմ մարզումների.Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները:

«Վերադարձել եմ մարզումների: Առաջին օրը վնասվածքից հետո»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  սոցցանցերի իր էջերում գրել է հայ կիսապաշտպանը:

Ավելի վաղ՝ մայրաքաղաքային «գայլերի» պաշտոնական կայքը գրել էր, որ հայ կիսապաշտպանը բաց կթողնի «Սամպդորիա»-ի դեմ Սերիա Ա-ի առաջիկա հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 20-ին: Կայքի պնդմամբ` Մխիթարյանն ամբողջապես վերականգնվել է վնասվածքից:

Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության «Լեչե»-ի դեմ խաղում` վնասելով աճուկը: Հայ կիսապաշտպանը չմասնակցեց նաև հավաքականի վերջին խաղերին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am