Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մերիլին Մենսոնը հրապարակել Է God՚s Gonna Cut You Down ամերիկյան ժողովրդական երգի հոլովակը

Մերիլին Մենսոնը հրապարակել Է God՚s Gonna Cut You Down ամերիկյան ժողովրդական 
երգի հոլովակը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերիլին Մենսոնը YouTube-ում հրապարակել Է God՚s Gonna Cut You Down ամերիկյան ժողովրդական երգի հոլովակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեւ-սպիտակ հոլովակում, որի գործողությունն սկսվում Է հյուրանոցային համարում, ռոք-կատարողի ձեռքում մերթ հրացան Է, մերթ կիթառ, այնուհետեւ նա հին պիկապով ուղեւորվում Է անապատ, որպեսզի հողին հանձնի անհայտ հանգուցյալին, որը, ի վերջո, պարզվում Է՝ Մենսոնն ինքն Է:

Ամերիկայում God՚s Gonna Cut You Down-ն ավանդական երգ Է, որի տեքստը նախազգուշական ուղերձ Է մեղավորներին, որ նրանք պատժից չեն խուսափի: Այդ երգը բազմաթիվ երաժիշտներ կատարել են տարբեր ժանրերում:

Օրինակ, ջազային երգչուհի եւ քաղաքական ակտիվիստուհի Օդեթա Հոլմսը, «ռոք-ն-ռոլի արքա» Էլվիս Փրեսլին, ամենահայտնի քանթրի երգիչներից մեկը՝ Ջոնի Քեշը եւ նույնիսկ՝ Մոբին: God՚s Gonna Cut You Down երգն առաջին անգամ Մերիլին Մենսոնի կատարմամբ հայտնվել Է «24 ժամ ապրելու համար» (2017 թ.) ֆիլմի սաունդթրեքում, որտեղ գլխավոր դերում հանդես Է եկել Իթան Հոուքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am