Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում դեմոկրատների նախընտրական մրցարշավի առաջատարները հանդես են եկել Թրամփի իմպիչմենթի օգտին

ԱՄՆ-ում դեմոկրատների նախընտրական մրցարշավի առաջատարները հանդես են եկել Թրամփի իմպիչմենթի օգտին
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում դեմոկրատների նախընտրական մրցարշավի առաջատարները հանդես են գալիս Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նրանք հայտարարել են հոկտեմբերի 15-ին Օհայոյի նահանգում կայացած համազգային հեռուստաբանավեճում, որը հեռարձակել Է CNN հեռուստաալիքը:
«Իմպիչմենթը թույլ կտա երաշխավորել, որ այդ մարդը չի կարողանա մեկը մյուսի հետեւից խախտել օրենքները»,- ասել Է Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենը՝ խոսելով Թրամփի մասին: Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը վստահություն Է հայտնել, որ ԱՄՆ-ի գործող ղեկավարը «ամենակոռումպացված նախագահն Է երկրի պատմության մեջ» եւ պետության ղեկավարի պաշտոնից օվտվել Է «անձնական հարստացման» համար:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ընդգծել Է, որ ամերիկացի օրենսդիրները «չունեն այլ ընտրություն», քան իմպիչմենթի գործընթացը շարունակելը: Նա նույնպես Թրամփին համարել Է «ամենակոռումպացված» ղեկավարը ԱՄՆ-ի պատմության մեջ:
Ուորենը, Սանդերսը եւ Բայդենը, սոցիոլոգիական հարցումների տվյալների համաձայն, ներկայում առավել մեծ շանսերն ունեն ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու Դեմոկրատական կուսակցությունից: Բանավեճերի մյուս մասնակիցները նույնպես պաշտպանել են նրանց դիրքորոշումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am