Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տղամարդը ոստիկանություն է բերել «կարաբին» տեսակի հրացան

Տղամարդը ոստիկանություն է բերել «կարաբին» տեսակի հրացան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների տարած բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 14-ին բաժին է եկել Նորագավիթում ապրող 37-ամյա մի տղամարդ ու կամավոր հանձնել «կարաբին» տեսակի հրազեն՝ նախատեսված 7․62 մմ տրամաչփի փամփուշտ կրակելու համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տղամարդու հայտնածով՝ նա զենքը գտել է տան տանիքում։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հրազենը կամավոր հանձնած տղամարդն էլ բաց է թողնվել։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am