Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շուրջ 70 հազար երեխաներ են լքել իրենց տները Սիրիայում տեղի ունեցող մարտերի հետեւանքով

Շուրջ 70 հազար երեխաներ են լքել իրենց տները Սիրիայում տեղի ունեցող մարտերի հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորս երեխա Է զոհվել, եւս ինը վերքեր են ստացել Սիրիայի հյուսիս-արեւելքում տեղի ունեցող մարտերի հետեւանքով, իսկ այն երեխաների թիվը, որոնք հարկադրված լքել են իրենց տները, մոտենում Է 70 հազարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորի՝ Ժնեւում տարածված հայտարարության մեջ:

«ՅՈւՆԻՍԵՖ-ը հաստատում Է, որ Սիրիայի հյուսիս-արեւելքում սպանվել Է առնվազն չորս եւ վիրավորվել՝ ինը երեխա»,-նշել Է Ֆորը: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գնահատումների համաձայն, «Սիրիայի հյուսիս-արեւելքում մարտերի սկսվելու պահից ի վեր շուրջ 70 հազար երեխա Է գաղթական դարձել»:

ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի խոսքով՝ հոկտեմբերի 9-ին սկսված մարտական գործողությունների ընթացքում գրոհի են ենթարկվել երեք հիվանդանոց եւ մեկ դպրոց: Նա նշել Է, որ մարդասիրական օգնություն կարող Է պահանջվել առնվազն 170 հազար երեխայի: Ֆորը հորդորել Է «հակամարտության բոլոր կողմերին եւ նրանց, ովքեր կարող են նրանց վրա ազդել», պաշտպանել երեխաներին եւ քաղաքացիական ենթակառուցվածքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am