Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Նոյեմբեր

Գրականության Բուքերյան մրցանակը շնորհվել Է Մարգարետ Էթվուդին եւ Բեռնարդին Էվարիստոյին

Գրականության Բուքերյան մրցանակը շնորհվել Է Մարգարետ Էթվուդին եւ Բեռնարդին Էվարիստոյին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրականության գծով 2019 թվականի Բուքերյան մրցանակը շնորհվել Է կանադացի գրող Մարգարետ Էթվուդին եւ բրիտանուհի Բեռնարդին Էվարիստոյին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պարգեւի հավակնորդների «կարճ ցուցակում» ներառված հեղինակներից միանգամից երկուսին պարգեւատրելու ժյուրիի աննախադեպ որոշման մասին հայտարարվել Է հոկտեմբերի 14-ի երեկոյան Լոնդոնում մրցանակի շնորհման հանդիսավոր արարողության ընթացքում:

Էթվուդը, որն արդեն Բուքերյան մրցանակով պարգեւատրվել Է 2000 թվականին, վերստին այդ պարգեւին Էր առաջադրվել իր «Սպասուհու պատմածը» աղմուկ հանած եւ վերջերս Էկրանավորված ստեղծագործության շարունակության համար, Էվարիստոն՝ «Աղջիկը, կինը, մնացած ամեն ինչ» ընտանեկան սագայի համար, որը դարձել Է նրա ութերորդ ստեղծագործությունը:

«Հավակնորդների ընտրության եւ դափնեկրի որոշման տասնամսյա գործընթացը անհավանական արկած Էր,-ասել Է մրցույթի ժյուրիի նախագահ Փիթեր Ֆլորենսը:-Այսօր մենք ժյուրիի մյուս անդամների հետ հինգ ժամ քննարկում Էինք այն գրքերը, որոնք սիրեցինք՝ երկու վեպ, որոնցից անհնարին Էր ընտրել միայն մեկը:

Դրանք առաջնակարգ գրքեր են, որոնք իսկական հաճույք կպատճառեն ընթերցողներին եւ մարդկանց սրտերում արձագանք կգտնեն շատ սերունդների ընթացքում»: Մրցանակի դրամական բաղադրիչը 50 հազար ֆունտ ստեռլինգ Է (63 հազար դոլար՝ ընթացիկ փոխարժեքով), հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ