Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

ՀՀ օրաթերթ. Երեւան կժամանեն անվանի մենակատարներ

ՀՀ օրաթերթ. Երեւան կժամանեն անվանի մենակատարներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի։ Փառատոնային օրերը նոյեմբերի 1-9-ն են: Այդ մեգանախագծով ներկայանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Եվրոպայի աջակցության մշակութային հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։

Սիմֆոնիկ նվագախմբից «ՀՀ»-ին հայտնեցին, որ փառատոնի շրջանակում Երեւան կժամանեն անվանի մենակատարներ Յուրի Բաշմետը, Բորիս Բերեզովսկին: Նրանցից զատ, աշխարհի տարբեր ծայրերից Երեւան կժամանեն նաեւ մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները՝ Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին եւ Կառլ Ջենկինսը, նրանց կմիանա նաեւ մեր մեծանուն մաեստրո Տիգրան Մանսուրյանը։ Այս կոմպոզիտորներն այսօր ստեղծում են դասական արվեստը, նրանք դասական երաժշտության մերօրյա հերոսներն են:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ