Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Պարոնյանի թատրոնում հոկտեմբերի 14-ին տեղի կունենա «Շահանե. պոետի գաղտնիքը» մոնոներկայացման պրեմիերան

Պարոնյանի թատրոնում հոկտեմբերի 14-ին տեղի կունենա «Շահանե. պոետի 
գաղտնիքը» մոնոներկայացման պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում պրեմիերա է. հոկտեմբերի 14-ից սկսած երեք օր հանդիսատեսին կներկայացվի «Շահանե. պոետի գաղտնիքը» մոնոներկայացումը: Բեմադրիչը բեմադրիչ Կարո Բալյանն է, դերասանուհին՝ Տատա Խաչատրյանի՝ Սանկտ Պետերբուրգից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տատա Խաչատրյանը նշեց, որ այս ներկայացման հետ կապված Կարո Բալյանի հետ համագործակցությունը սկսվել է ամիսներ առաջ: Եղավ գաղափար բեմադրել այնպիսի ներկայացում, որ հետաքրքիր կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի հանդիսատեսի համար:

«Առաջարկ եղավ անդրադառնալ Եսենինի «Շահանե, օ դու իմ Շահանե» ստեղծագործությանը, ընդհանրապես հանդիսատեսին ներկայացնել Շահանե Տալյանի պատմությունը, ում մասին քիչ է խոսվում, ում մասին քիչ անդրադարձ կա ռուս շրջանակում: Նույնիսկ կան փորձեր Շահանեին ներկայացնել որպես այլ ազգի ներկայացուցիչ: Ահա այս ներկայացմամբ մենք ցույց ենք տալիս իրականը»,-ասաց Տատա Խաչատրյանը:

Սերգեյ Եսենինի մուսայի՝ Շահանե Տալյանի պատմությունը լի էր երջանկություն գտնելու հույսով և ազատության ձգտումով: Տատա Խաչատրյանն իր խաղով, փորձում է կենդանացնել եսենինյան պոետիկ հերոսուհուն:  

Ներկայացման գաղափարը ծնվելուց հետո, որոշվեց սցենարի հարցում համագործակցել Կարինե Խոդիկյանի հետ: Բեմադրիչ Կարո Բալյանը նշեց, որ մինչ սցենարը գրվում էր, ինքն իր մտքում պատկերացնում էր, թե ինչպիսի պետք է լինի ներկայացումը:

«Երբ սցենարն ամբողջությամբ պատրաստ էր, որոշ բաներ փոխվեցին, ես իմ պատկերացումները նաև մտցրեցի: Շատ շնորհակալ եմ Կարինե Խոդիկյանին, նա մեզ շատ օգնեց արխիվային փաստաթղթերով, այս ընթացքում հետաքրքիր բացահայտումներ եղան կերպարի մասին»,-ասաց Կարո Բալյանը:

Երևանից բացի ներկայացումը դիտելու հնարավորություն կունենան Ռուսաստանում: Այդ նպատակով հիմա մի քանի թատրոնների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվում: Աշխատանք է տարվում նաև ներկայացմամբ փառատոններին մասնակցելու ուղղությամբ:

 

  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am