Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրիի դպրոցներից մեկում ականի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր

Գյումրիի դպրոցներից մեկում ականի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրիում թիվ 15 դպրոցում ականի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Շիրակի մարզային փրկարար վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը՝  փաստելով, որ  ահազանգի հետքերով նախ որոնողական աշխատանքներ իրականացվել են   տեղի մասնագետների կողմից, որից հետո նաև Երևանից  դեպքի վայր է ժամանել հատուկ խումբը:  «Որոնողական աշխատանքների կատարվել է նաև  վարժեցված շների օգնությամբ, որի արդյունքում տարածքում ոչ մի կասկածելի իր չի  հայտնաբերվել: Կառույցում ամեն ինչ նորմալ է, և վաղը դպրոցում դասերը կարող են բնականոն շարունակվել»,-նշեց Ալեքսան Գյոզալյանը:

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 10:39-ի սահմանում, ՀՀ ոստիկանության Գյումրու Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրու թիվ 15 դպրոցում ական է տեղադրված: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներն ու ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դպրոցի աշխատակազմն ու աշակերտները տարհանվել են:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am