Տնտեսություն

ՏՄՊՊՀ-ն բենզինի, դիզվառելիքի և ավիավառելիքի ոլորտում անցկացնում է ստուգումներ

2 րոպեի ընթերցում

ՏՄՊՊՀ-ն բենզինի, դիզվառելիքի և ավիավառելիքի ոլորտում անցկացնում է ստուգումներ

ԵՐԵՎԱՆ, 2ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս պահին ստուգումներ է անցկացնումբենզինի, դիզվառելիքի և ավիավառելիքի ոլորտներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասինխորհրդարանում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանի հարցին:

Ստեփանյանը նշեց, որ Հայաստանում ավտոմեքենաների շահագործման համար մարդկանց զգալի մասը, որպես այլընտրանք օգտագործում է սեղմված գազ, վերջին տարիներին՝ նաև հեղուկ գազ: «Այլընտրանքի առկայության և մրցակցության պայմաններում շուկան կարգավորում է գները, իսկ որակի առումով պատշաճ ուշադրությունը բացակայում է: Էժանացել է հեղուկ գազի գինը, սակայն բազմաթիվ են բողոքները՝ գազի որակի վերաբերյալ»,-ասաց պատգամավորն ու հետաքրքրվեց, թե արդյոք Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրություն անում է այդ ոլորտում, թե արձագանքում է միայն բողոքների դեպքում:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը արձագանքեց. «Թե բենզինի, թե դիզվառելիքի, և թե ավիավառելիքի ոլորտում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այս պահի դրությամբ կատարում է ստուգումներ»:

Ավինյանն այս պահին դրանց արդյունքների մասին մանրամասներ չներկայացրեց, քանի որ ստուգումները դեռ ընթացքի մեջ են: Նա պատգամավորին առաջարկեց դիմել հանձնաժողով՝ ստանալու մանրամասներ: Ավինյանի կարծիքով՝ ՏՄՊՊՀ-ի կողմից արդեն իսկ իրականացվող վարույթի արդյունքներն ունենալուն պես հետագայում արդեն համապատասխան քաղաքականություն կմշակեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում