Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բակո Սահակյանն ընդունել է Կիպրոսի Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը

Բակո Սահակյանն ընդունել է Կիպրոսի Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին  ընդունել է Կիպրոսի Հանրապետության Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահը նշել է, որ Կիպրոսը հատուկ տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական օրակարգում, եւ մեր հանրապետությունը շահագրգռված է այդ երկրի եւ նրա տարբեր միավորների հետ կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am