Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մահացել Է «Սիմփսոնները» եւ «Ռիքն ու Մորթին» սերիալների պրոդյուսեր Ջոել Մայքլ Մենդելը. Variety

Մահացել Է «Սիմփսոնները» եւ «Ռիքն ու Մորթին» սերիալների պրոդյուսեր Ջոել Մայքլ Մենդելը. Variety

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 54 տարեկան հասակում մահացել Է «Սիմփսոնները» (թողարկվում Է 1989 թվականից) եւ «Ռիքն ու Մորթին» (թողարկվում Է 2013 թվականից) ամերիկյան սերիալների պրոդյուսերներից մեկը՝ Ջոել Մայքլ Մենդելը: Այդ մասին սեպտեմբերի 23-ին իր կայքում հայտնել Է Variety հանդեսը՝ վկայակոչելով Adult Swim հեռուստացանցի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք բոլորս Adult Swim-ում ցնցված ենք Մայք Մենդելի վաղաժամ մահվան պատճառով»,-նշվում Է դրանում: Հեռուստացանցի ներկայացուցիչները, որով հեռարձակվում Է «Ռիքն ու Մորթին», ցավակցություն են հայտնել պրոդյուսերի հարազատներին ու մերձավորներին: Մենդելը մահացել Է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ): Նրա մահվան պատճառը չի նշվում: Մենդելը Emmy հեղինակավոր ամերիկյան հեռուստատեսային մրցանակի քառակի դափնեկիր Է: Variety-ի տվյալներով՝ նա դարձել Է «Սիմփսոններ»-ի ավելի քան 200 Էպիզոդի պրոդյուսերը: «Ռիքն ու Մորթին» սերիալի թիմին պրոդյուսերը միացել Է 2014 թվականին: «Սիմփսոններն» ամենաերկար մուլտսերիալն Է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ: Այն հայտնի Է 100-ից ավելի երկրների հեռուստադիտողների: Time հանդեսը 1998 թվականին ժապավենը համարել Է 20-րդ դարի լավագույն սերիալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am