Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սպառողը ստիպված է ցանկերով խանութ մտնել

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սպառողը ստիպված է ցանկերով խանութ 
մտնել

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Սննդամթերք գնելիս անհրաժեշտ է ուսումնասիրել մակնշումն ու ընտրել սննդամթերքը` ելնելով նաեւ դրանում օգտագործված սննդային հավելումների օգտագործման անհրաժեշտությունից: Որպես կողմնորոշիչ օրինակ հարկ է նշել, որ չի թույլատրվում սննդային հավելումների օգտագործումը հետեւյալ սննդատեսակներում՝ չմշակված սննդամթերք, մեղր, գինի, կենդանական ծագման ճարպեր, կարագ, կաթ եւ սերուցք, բնական հանքային ջուր, սուրճ (բացի լուծվող բուրավետացվածի), չբուրավետացված տերեւային թեյ, շաքարներ, չոր մակարոնային արտադրանք (բացի ոչ գլյուտենայինների եւ քիչ սպիտակուցայինների), բնական չբուրավետացված չորաթան (բացի մանրէազերծվածի):

Հստակ պետք է իմանալ, որ ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 26-ի որոշման համաձայն՝ արգելված սննդային հավելումներն են՝ E121, E123 ներկանյութերը, E216, E217, E240 պահածոյացնող նյութերը եւ E924a,  E924B որակի բարելավման նյութերը (ալյուրի եւ հացի): Ինչ անել, ցանկերո՞վ մտնել խանութ ու տասնյակ րոպեներ վատնել, թե՞ աչքին ընկածն ու գրպանին հարմար ապրանքը վերցնել ու գնալ: Որոշողը ինքը՝ սպառողն է: Նա ի վերջո այնքան գրագետ պիտի լինի այս ոլորտում, որ հասկանա՝ մսի՞ց պատրաստված երշիկ է ուտում, թե՞  օսլայով, սպիտակաձավարով, ալյուրով շաղախված երշիկանման ինչ-որ բան»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am