Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանը երկիր է, որը լավագույնս համապատասխանում է Կալիֆոռնիայի հետ բիզնես անելուն. վարչապետ

Հայաստանը երկիր է, որը լավագույնս համապատասխանում է Կալիֆոռնիայի հետ 
բիզնես անելուն. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանն այն երկիրն է, որը լավագույնս համապատասխանում է Կալիֆոռնիայի հետ բիզնես անելուն,  իսկ Կալիֆոռնիայում հայ համայնքի գոյությունը մեկ ուրիշ համոզիչ փաստարկ է, որ Հայաստանի հետ պետք է աշխատեն՝ ուժեղացնելու առևտուրն ու ներդրումային հարաբերությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Լոս Անջելեսում գործարար համաժողովին իր ելույթում:

«Մենք հոյակապ հնարավորություն ենք տեսնում՝  մտնելու Կալիֆոռնիայի հսկայական առևտրի և ներդրումների պոտենցիալի մեջ: Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանը երկիր է, որը լավագույնս համապատասխանում է Կալիֆոռնիայի հետ բիզնես անելուն: Գինեգործությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, տուրիզմը և գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության ամենազարգացած սեկտորներից են: Միևնույն ժամանակ կան տարածքներ, որտեղ Կալիֆոռնիան պահում է գլոբալ ղեկավարությունն արդեն շատ տասնամյակներ: Ինչպես տեսնում ենք՝ կա նպաստավոր հիմք ՝ գործարար նախաձեռնություններին միանալու համար »,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հայկական եռանդուն համայնքի գոյությունը, որը կապում է երկրները, մեկ ուրիշ համոզիչ փաստարկ է, որն ապացուցում է, որը  պետք է աշխատել միասին՝ ուժեղացնելու առևտուրն ու ներդրումային հարաբերությունները՝ Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]