Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավելորդ քաշով մարդկանց մոտ ավելի հաճախ են գեր շներ հանդիպում. հետազոտություն

Ավելորդ քաշով մարդկանց մոտ ավելի հաճախ են գեր շներ հանդիպում. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չափից դուրս պարարտ շներ ավելի հաճախ լինում են այն մարդկանց մոտ, որոնք իրենք են տառապում ավելորդ քաշից: Այդ մասին Է վկայում այն հետազոտությունը, որը կատարել են Կոպենհագենի համալսարանի գիտնականները: Հետազոտելով 268 շների՝ նրանք համոզվել են «Ինչպիսին տերն Է, այնպիսին Էլ շունն Է» ասացվածքի իրավացիության հարցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող մարդկանց մոտ գեր շներ հանդիպում են կրկնակի ավելի հաճախ, քան նիհար կամ նորմալ քաշով մարդկանց մոտ»,- ասված Է համալսարանի մամուլի տեղեկագրում: Հետազոտության ղեկավար Շառլոտ Բյոռնվադի խոսքով՝ նորմալ քաշով չորքոտանիների տերերը որպես կանոն շան անուշեղենն օգտագործում են իրենց սաների վարժեցման համար, իսկ ճարպակալմամբ տառապողներն իրենց չորքոտանիներին երես են տաիս հանուն սեփական հաճույքի: Դանիացի գիտնականները նաեւ պարզել են, որ ամորձատումը եռակի մեծացնում Է կենդանիների քաշի չգալի ավելացման հավանականությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am