Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նաթանյահուն խոստացել Է բանակցություններ սկսել «ուժեղ սիոնիստական կառավարության» ստեղծման շուրջը

Նաթանյահուն խոստացել Է բանակցություններ սկսել «ուժեղ սիոնիստական կառավարության» ստեղծման շուրջը
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն մոտ օրերս բանակցություններ կսկի «ուժեղ սիոնիստական կառավարության» ստեղծման շուրջը, բայց անհրաժեշտ Է համարում սպասել խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը, որոնք կայացել են սեպտեմբերի 17-ին: Համապատասխան հայտարարությունը նա արել Է Թել Ավիվում իր գլխավորած «Լիկուդ» կուսակցության նախընտրական շտաբում կողմնակիցների հետ կայացած հանդիպմանը: Վարչապետի ելույթը հեռարձակել են Իսրայելի հեռուստատեսության հիմնական ալիքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մոտ օրերս մենք բանակցություններ կսկսենք, որպեսզի ստեղծենք ուժեղ սիոնիստական կառավարություն: Մեզ անհրաժեշտ Է կառավարություն, որը շարունակի հանդես գալ հանուն այն բանի, որ Իսրայելը հրեա ժողովրդի պետությունն Է: Ես արդեն այդ թեմայով խոսել եմ աջ կուսակցությունների առաջնորդների հետ»,- ասել Է Նաթանյահուն:
22-րդ գումարման Կնեսետի՝ սեպտեմբերի 17-ին կայացած կրկնական ընտրությունների արդյունքներով ելքահարցումները չեն պարզել միանշանակ հաղթողին, արձանագրում Է Իսրայելի Kan պետական ռադիոկայանը: Ռադիոկայանի հաշվարկներով՝ աջ եւ կրոնական կուսակցությունների դաշինքը, որոնց վրա մտադիր Է հենվել վարչապետ Բենիամին Նաթանյահուն, ստանում Է (առանց Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունն Իսրայելն Է» կուսակցության մասնակցության) խորհրդարանի 120 տեղից 54-ից մինչեւ 56 տեղ, մինչդեռ կոալիցիա կազմելու համար անհրաժեշտ Է առնվազն 61 աթոռ: Ըստ որում կենտրոնամետները՝ «Կախոլ-Լավան» դաշինքով՝ Իսրայելի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի գլխավորությամբ ձախ կուսակցությունների հետ մեկտեղ նույնիսկ Լիբերմանի պաշտպանությամբ Կնեսետում կկարողանան վերահսկել սոսկ 52 տեղ, պնդում Է ռադիոկայանը:
Ելքահարցումների հրապարակումից հետո Գանցը եւ Լիբերմանը հանդես են եկել ազգային միասնության լայն կառավարության ստեղծման օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am