Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախը հայերինն է. ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին

Արցախը հայերինն է. ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը 
Լեռնային Ղարաբաղի մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) Twitter-ի իր էջում հրապարակել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության գաղտնազերծված հաշվետվությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 1988 թվականի՝ «Կովկասյան հուզումներ և ազգայնականության սպառնալիք» անվանմամբ փաստաթղթի մեջ խոսվում է Ղարաբաղում միջէթնիկ կոնֆլիկտի մասին:

«1920-ական թվականներին հայկական մշակութային և կրոնական կենտրոն Լեռնային Ղարաբաղի հանձնումը Ադրբեջանին շարունակական, սակայն ճնշված հիասթափության աղբյուր դարձավ հայերի համար»,- ասվում է փաստաթղթում:

Փաստաթղթում նաև նշվում է, որ Ադրբեջանի երիտասարդ բնակչության թվի արագ աճը հանգեցրեց երիտասարդ հանրապետության` երկրի առջև ծառացած կրթական, սոցիալական խնդիրները լուծելու անկարողությանը. սա էլ հանգեցրեց բնակչության դժգոհությանը, որը սկսեց արտահայտվել հայ բնակչության դեմ կատարված հարձակումներով:

Գաղտնազերծված փաստաթղթում նաև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը ստեղծվել է 1923 թվականին հայերի բնակավայրում, որտեղ հայերը կազմել են մարզի բնակչության 89 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am