Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՄԱԿ-ը հրապարակել Է զոհված խաղաղ բնակիչների թիվը Դոնբասում հակամարտության սկսվելուց ի վեր

ՄԱԿ-ը հրապարակել Է զոհված խաղաղ բնակիչների թիվը Դոնբասում հակամարտության սկսվելուց ի վեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի առաքելությունը արձանագրել Է, որ 3300-ից ավելի խաղաղ քաղաքացիներ են զոհվել Դոնբասում հակամարտության սկսվելուց ի վեր: Այդ մասին սեպտեմբերի 17-ին հայտարարել Է առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվաքանակն ամենացածրն Է հակամարտության ողջ ժամանակաշրջանում, որն ավելի քան 3300 քաղաքացիական անձանց կյանք Է խլել… Երեք ամսվա ընթացքում (մայիսի 16-ից մինչեւ օգոստոսի 15-ը) 8 մարդ Է զոհվել հակամարտության հետեւանքով, 60 հոգի վերքեր են ստացել, նրանց թվում՝ ինը երեխա»,-ճեպազրույցում հայտարարել Է Բոգները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am